Irakanum.am-ը գրում է․

Սևանում իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի մասնակցությամբ խրախճանքը արժանացավ հանրային լայն քննարկման։ Փաստն իհարկե սպասելի էր, չէ, որ նախ գործ ունենք իշխանության կրողի՝, օրենսդիր մարմնի ներկայացուցչի գործունեության հետ, և երկրորդ իրավիճակն է այդպիսին։

Համավարակով պայմանավորված երկրում արտակարգ դրություն է, պարետատան կողմից էլ հաճախ ընդունվում են որոշումներ, որոնք միտված են կանխելու կորոնավարակը, և ցանկացած անգամ անմտացված, պահի ազդեցության քայլ կարող է ճակատագրական լինել։ Հասարակության վրդովմունքն էլ բնականաբար արդարացի էր։ Ընդհուպ հնչեցին տեսակետներ, որ Սարգսյան Հայկը պարտավոր է մանդատը վայր դնել։ Իհարկե վերջինս իրեն պահեց դասական չինովնիկի նման, կտրուկ հերքելով իր անունը սեւանյան փարթիին։ Սարգսյանը տարածած հայատարարությունում մեղադրում է ԶԼՄ-ներին, իբրև թե նրանք բան ու գործը թողած ման են գալիս անդիմակ իշխանավորի, որ նկարեն։ Սարգսյան Հայկը չէր մոռացել ներողություն խնդրել սեփական քաղաքական թիմից եւ պարետատնից։ Սակայն նրա այսպես ասած ափսոսանքում որեւէ տող չկար ուղղված հանրությանը, ՀՀ հպարտ քաղաքացիներին, որոնց նկատմամբ անարգանք է թույլ տվել սույն գործիչը, անգամ մի պահ հայտնվելով իշխանական փարթիին։

Իհարկե Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի մեկնաբանությունը, թե Սարգսյանը պարզապես մի պահ է հայտնվել Սևանում զավեշտալի է։ Անգամ, եթե ընդունենք, որ նա մի պահ է հայտնվել այնտեղ, որպես իշխանության կրող պարտավոր էր անհապաղ բազմամարդ հավաքը դադարեցնելու կոչ աներ, հրավիրեր համապատասխան մարմիններին դեպքի վայր, չէ, որ հակահամաճարակային կանոնները խստագույնս պահպանելու հրահանգ ուներ անմիջական ղեկավար Նիկոլ Փաշինյանից։ Նա գոնե պարտավոր էր քեֆը լուսանկարել և ուղարկեր վարչապետին, բայց դրանցից ոչ մեկը Սարգսյանը չի արել, փոխարենը մի պահ հայտնվելով Սևանում, մի պահ անցել է բարի հակառակ կողմը, մի պահ մուտք գործել ուրիշի համակարգիչ ու նման մի քանի այլ պահեր։

Հիմա այն մասին, թե ինչու Հայկ Սարգսյանին նպատակահարմար չէր դիմելու վերը նշված քայլերին։ Պատգամավորը իր հայտարարությունում բնականաբար հերքել էր մամուլում հրապարակվող տեղեկություններն այն մասին, որ տվյալ լողափը պատկանում է իրեն, կամ եղբորը։ Խոսքը՝ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի մասին է։ «Ինչ վերաբերվում է այն լուրերին, թե իբրև լողափի հանգստյան գոտին ինձ է պատկանում, կամ միջոցառումը ես եմ կազմակերպել՝ իրականությանը չեն համաապատասխանում»,-հասարակությանը փորձել էր հուզել պատգամավորի չոր աշխատավարձով ու մի կլորիկ պարգեւավճարով ապրող օրենսդիր մարմնի անդամը։

Սակայն հարց է առաջանում, եթե նա կամ եղբայրը որեւէ կապ չունեն White Shorja լողափի հետ, ապա ինչու է վերջինիս ընկերը օրեր առաջ կիսվել այդ լողափի մասին պատմող տեսանյութով եւ նշելՍարգսյան եղբայրներին։ Խոսքը Մհեր Հայրապետյանի մասին է, ով ֆեյսբուքյան էջում տեղադրել է տեսանյութ այն մասին, թե ինչպես ճահճից ստացվել է Սևանի ամենամեծ լողափն ու գրառմանը կից նշել Հայկ և Նաիրի Սարգսյանին, գրելով․ «թույն», չմոռանալով նաեւ կարմիր սրտիկը։

Թե ինչու ոչ մի կերպ, ոչ մի պահ լողափի հետ կապ չունեցող Սարգսյաններին շնորհակալություն են հայտնում, թերեւս թողնում ենք ընթերցողների դատին։ Այս դեպքում իհարկե բացառելով ուրիշի արածները իրենց վերագրելու իշխանության սովորությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել