Թարգեք էդ դիսկուրսը, իբր Ապրիլյանին ընդդիմությունը իշխանության հետ համախմբված էր, իսկ հիմա շահարկում ա լարվածությունը։ Ապրիլյանի ժամանակ ընդդիմության տարածած ապատեղեկատվության տակից 4 տարի փորձում ենք դուրս գալ՝ զենքի ու սնունդի պակաս, բահերով կռվել, Խաչատուրովի բիլիարդ (որը էլի հիշել են տղու հաջողության ֆոնին), Ռուսաստանի հետ պայմանավորված պատերազմ ու լիքը այլ միֆեր: Այդ ամենը Ապրիլյանի հանձնաժողովը չնայած որ հերքեց, բայց, մեկ ա, հանրային ընկալման մեջ էդ միֆերը տենց էլ մնացին։ Ու հա, էդ միֆերը տարածողներից շատերը հիմա իշխանություն են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել