Ժողովո՛ւրդ ջան , աչքներս լո՛ւյս,գտնվել է կորոնավիրուսի դեմ ամենաարդյունավետ պայքարի ձևաչափը։Ըստ իշխանության տեսլականի` դա տուգանքն է։Հիշեցնեմ ձեզ ,որ, ըստ իշխանության տեսակետի, կորոնավիրուսի տարածման և հետևաբար հիվանդների աննախադեպ աճի և մահերի մեղավորը ոչ թե իշխանությունն է` իր` հիվանդության դեմ պայքարի անարդյունավետությամբ, այլ շարքային " հպարտ քաղաքացին": Համենայն դեպս, դա է պնդում առավոտից երեկո իշխանական քարոզչամեքենան։
Եվ ահա` տեղեկացնեմ Ջեզ,որ իշխանությունների կողմից ԱԺ շրջանառության է դրվել է մի օրենսդրական նախագիծ,որը կտրուկ ավելացնում է տույժ- տուգանքները դիմակ չկրելու համար։

1-Բաց տարածքներում դիմակ չկրելու համար տուգանքը 10000 ՀՀ դրամից դառնում է 20000 ՀՀ դրամ,
2-Փակ տարածքներում և տրանսպորտում դիմակ չկրելու համար տուգանքը դառնում է 50000 ՀՀ դրամ:
3- Նույն արարքը կրկին կատարելու դեպքում`տուգանք կրկնակի չափով`40 և 100 հազար դրամ:
4- Տուգանքի բողոքարկման ժամկետը կրճատվում է երկու անգամ`30-ի փոխարեն դառնալով 15 օր:
5-Դիմակ չկրելու համար տուգանքի բողոքարկումը վարչական կամ դատական կարգով այլևս չի կասեցնելու դրա կատարումը, այսինքն գումարի բռնագանձում լինելու է ցանկացած դեպքում:
Էլ չեմ մեկնաբանելու...եզրակացությունները թողնում եմ Ձեզ։
ՀԳ
Հասկանո՞ւմ եք, չէ՞,թե ինչ խառն են "վերևներում" ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել