Regionmonitor.com-ը գրում է․

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Ալի Ռեզա Թանգսիրին հայտարարել է, որ Իրանը ստեղծել է «հրթիռային քաղաքներ» Պարսից ծոցի եւ Հորմուզի նեղուցի ամբողջ երկայնքով, որոնք կարող են «աղետալի» լինել հակառակորդի համար։

Փոխծովակալը նշել է, որ «լողացող հրթիռային քաղաքները» կցուցադրվեն Իրանի իշխանությունների հայեցողությամբ։

«Հակառակորդը գիտի, որ բանակում ու ԻՀՊԿ-ում կան ստորգետնյա (հրթիռային) քաղաքներ, սակայն դրանց մասին տեղեկատվությունը ստույգ չէ»,-հայտարարել է Թանգսիրին։

Նրա խոսքով՝ ԻՀՊԿ ռազմածովային ուժերը ներկա են Պարսից ծոցում եւ Հորմուզի նեղուցում ամենուր եւ անգամ այնպիսի կետերում, «որոնց մասին հակառակորդը երբեք անգամ չի մտածի»։

Նա նաեւ պատմել է ԻՀՊԿ-ի նախաձեռնության մասին Իրանի հարավային ափերում ռազմածովային ուժերի կետեր ձեւավորելու մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել