Tert.am-ը գրում է․

Իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով՝ Իրանի շուրջ միջազգային իրավիճակը լուրջ փոփոխությունների չի ենթարկվել. Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում լարվածությունը պահպանվում է: Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ անդրադառալով  մեր հարևան երկրում ներկայումս տիրող իրավիճակին։ա

«Իրանցիներն ունեն բավական մեծ ամրության ռեսուրս, և դա ունի թե՛ պատմական արմատներ, թե՛ այս երկրի տնտեսական  համակարգի կառուցվածքի առաձնահատկություններն են օգնում » ,- ասաց նա՝ նկատելով, որ վերջին տասնամյակների ընթացքում Իրանը, լինելով պատժամիջոցների տակ, կարողացել է ստեղծել բավականին ինքնաբավ տնտեսական համակարգ:

Վարդան Ոսկանյանի խոսքով՝ չնայած Իրանը հիմա իսկապես հայտնվել է բավականին բարդ տնտեսական իրավիճակում, բայց այնուամենայնիվ, կարողանում է շարունակել Մերձավոր Արևելքում իր ազդեցության աճի քաղաքականությունը:

«Այս համատեքստում պետք է դիտարկել նոր խոշոր ծրագրի մեկնարկի մասին հայտարարությունները: Խոսքը վերաբերում է Հորմուզ նեղուցը շրջանցող նոր խողովակաշարի կառուցմանը, որն Իրանին տալիս է հնարավորություն, անկախ Հորմուզի նեղուցում առկա լարվածությունից, նավթային պաշարները արտահանել: Այս ընթացում իրենք նաև կարողացան ապահովել իրենց նավահանգիստներից մեկի՝ Չաբահարի անխաթար և պատժամիջոցներից զերծ գործունեությունը»,- ասաց նա՝ նաև մատնանշեց, որ այս ընթացքում՝ կորոնավիրուսի տարածման արդյունքում ստեղծված դժվարին պայմաններում իրանցիները կարողացան բարձրացնել նաև իրենց առողջապահական համակարգի ինքնաբավությունը. վարակը հայտնաբերող թեստեր կարողացան արտահանել եվրոպական երկրներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել