«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ի սկզբանե Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու իդեա-ֆիքսը իրականացնելը անհնար են համարել, նույնիսկ հսկիչ դատախազը գլխավոր դատախազին ասել է, որ հիմքերն ահավոր թույլ են:

Սակայն գլխավոր դատախազը գործը «կարել», մտել է խորհրդարան, զուգահեռ էլ «Իմ քայլը» խմբակցության ֆրակցիայի ղեկավարությունը լուրջ կոմպրոմատային աշխատանք է տարել «անհնազանդ» իմքայլականների նկատմամբ, փորփրել բոլորի անցյալը` մտնելով անձնական կյանք, հարազատներից մինչեւ «կերած» գրանտներ, «սխալ օրակարգով» լուծարված ընկերություններ, հյուրանոցային բիզնեսներ:

«Անհնազանդներից» շատերի մասով կոմպրոմատներ չեն գտնվել, վերջիններիս մանդատները վայր դնելու հեռանկարով են սպառնացել: Ծառուկյանին չկալանավորելուց հետո իմքայլականները նեղ շրջապատում իրենց տագնապն են արտահայտում այդ եւ սպասվող ՍԴ հակասահմանադրական քվեարկության եւ ապագա պատասխանատվության առնչությամբ:

Ի դեպ, շատերն են նկատել, որ «Իմ քայլի» շատ կարկառուն անդամներ չեն մասնակցում Նիկոլ Փաշինյանի պաշտպանությանն ուղղված ֆեյսբուքյան արշավներին. ոչինչ չեն գրառում իրենց էջերում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել