Regionmonitor.com-ը գրում է․

Նախօրեին Սիրիայում իրավիաճակը բավական լարված է եղել։ Հալեպի հյուսիսարևմտյան Աֆրին քաղաքում մինապատ ավտոմեքենա է պայթեցվել, ինչի արդյունքում վիրավորվել է 6 խաղաղ բնակիչ, որոնցից 4-ը՝ անչափահաս։ Մեքենան կայանված է եղել Թուրքիայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազգային բանակ» զինված խմբավորման հենակետերից մեկի մոտ։ Ենթադրվում է, որ մեքենան ականապատել են «Աֆրինի ազատագրման ուժեր» քրդական խմբավորման անդամները։

Հալեպի հյուսիսում՝ Նուման գյուղի մոտակայքում տեղի ունեցած զինված հարձակման արդյունքում սպանվել են Թուրքիայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազգային բանակի» 3 զինյալներ։ Ենթադրվում է, որ հարձակման հեղինակը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն է։

Դեյր Զորի հյուսիսում արաբա-քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորման անդամները հայտնաբերել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկու մահապարտների։ Նրանցից մեկին հաջողվել է ձերբակալել, մյուսը պայթեցրել է ինքն իրեն, որի արդյունքում քուրդ զինյալներից մի քանիսը տարբեր վնասվածքներ են ստացել։

ԱՄՆ-ի ղեկավարած միջազգային ռազմական կոալիցիայի զինուժը ռմբակոծել է Սիրիայի Խասակե բնակավայրի հարավային շրջանը։ Թիրախավորվել է մասնավորապես տարածքում գտնվող նավթահանքը։ Ռմբակոծության արդյունքում պայթեցվել է մի մոտոցիկլետ, որի վրա երկու մարդ է եղել։ Անձը չհաստատված այդ անձանցից մեկը տեղում մահացել է, մյուսը՝ ծանր վիրավորվել։

Խասակե և Դեյր-Զոր նահանգների սահմանի մոտակայքում ինքնաշեն ռումբի պայթյունի հետևանքով նավթատար մեքենա է պայթել, վիրավորվել է տեղի բնակիչներից մեկը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել