Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ հունիսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում ГАЗ 3110 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Դսեղ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 5 մետր գլորվելով՝ հայտնվել ձորակում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը, ում հայտնաբերել են ավտոմեքենայի տակ, տեղում մահացել է:

Նրա դին ավտոմեքենայի տակից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել