Mash ալիքի Telegram-յան էջը հայտարարել է, որ 56-ամյա Միխայիլ Եֆրեմովը փորձել է «մաքրել հաշիվները» կյանքի հետ։ Այս մասին լրագրողներին պատմել են դերասանի հարազատները։ Նրանք նշել են, որ Միխայիլի պարանոցի վրա նկատել են պինդ պարանի հետք, որը բնորոշ է կախվել փորձող մարդուն։

Պարզվում է, որ դրանից հետո նրան այցելել են հոգեբաններ և բժիշկներ։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, ինչ բոլորը քննարկում են ավտովթարը, որի պատճառով մարդ էր մահացել։ Այժմ Եֆրեմովը գտնվում է տնային կալանքի տակ մինչ օգոստոսի 2-ը։ Այդ օրը կսկսվի հետաքննություն։ Փաստաբանների խոսքով նրան սպառնում է ամենաքիչը 12 տարվա ազատազրկում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել