Armeniasputnik.am-ը գրում է․

Sputnik Արմենիան բազմաթիվ բողոքներ է ստանում պոլիկլինիկաների վատ աշխատանքի վերաբերյալ։ Մենք փորձել ենք հասկանալ իրավիճակն ու լսել բժիշկներին ու պացիենտներին, որոնք հայտնվել են կորոնավիրուսի տարբեր կողմերում, բայց նույնքան հուսահատ վիճակում։

Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կրիտիկական է և օրեցօր վատանում է։ Սա արդեն ոչ թե ենթադրություններ են, այլ եզրահանգում, որը մի քանի օր առաջ արել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի հիվանդանոցային ֆոնդը սպառված է, մարդիկ հիվանդանոց տեղափոխվելու հերթի մեջ են։ Արդեն կան դեպքեր, երբ հիվանդի մոտ բարդացումներ են սկսվել ու նա մահացել է մինչ համապատասխան օգնություն ստանալը։  Այնուամենայնիվ, իշխանությունը նպատակահարմար չի գտնում խիստ կարանտինի ռեժիմ մտցնելը։

Մինչդեռ տարբեր փորձագետներ վստահեցնում են, որ երկրում վարակվածների իրական թիվը մի քանի անգամ գերազանցում է պաշտոնական տվյալները։ Sputnik Արմենիայի խմբագրություն եկած զանգերը վկայում են, որ կորոնավիրուսի ախտանիշներով ու վարակվածների հետ շփում ունեցած մարդիկ սպասում են ոչ միայն հիվանդանոց տեղափոխվելու, այլև թեստ անցնելու իրենց հերթին։

Եթե բժշկական կենտրոններում արդեն տեղ չկա, ապա պոլիկլինիկաներում, որոնց վրա վերջերս պատասխանատվություն է դրվել թեստավորում անելու, անախտանիշ հիվանդներին հսկել, իսկ անհրաժեշտության դեպքում թոքերի ռենտգեն անցկացնել ու հիվանդանոց տեղափոխել, չեն բավարարում ռեսւրսները, գիտելիքները, իսկ որոշ դեպքերում՝ ցանկությունը։

Կաիրևոր է նշել, որ պոլիկլինիկաները առողջապահության նախարարության լիազորությունից դուրս են ու բոլորովին վերջերս են ներգրավվել կորոնավիրուսի դեմ պայքարում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել