Նոր էն աղջկա լուսանկարի մասին խոսք եղավ, որ վարակապետը դրել էր։

Էս թեմայով թվում է, թե բոլորն էլ գրեցին։ Ե՛վ թիրախավորման մասով, և՛ պատասխանատվությունը վրից քցելու մասով, և՛, այո՛, նաև դիմակ դնելու անհրաժեշտության մասով։

Բայց, ժողովուրդ ջան, դուք չեք տեսնում ըտեղ համակարգային խնդիրը։ Էդ լուսանկարն արվել ա․․․ մետրոյում, այսինքն՝ մի վայրում, որտեղ դեռ ուրարտական ժամանակներից միշտ կան ոստիկաններ։ Առաջին ոստիկաններին ըտեղ անձամբ Արգիշտի 1-ինն ա նշանակել։

Էդ նկարը չէր լինի, եթե ոստիկաններն էդ աղջկան առհասարակ վագոն չթողնեին ու տեղում տուգանեին։ Շատ քաղաքավարի, «Դուք»-ով, առանց գրանիտին փռելու (դե, մետրոյում կառամատույցին ասֆալտ չկա)։

Ու այ սենց են իշխանությունները 3 ամիս պայքարում համաճարակի դեմ։ Առանց հասկանալու, առանց մեթոդների արդյունավետության մասին մտածելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել