Ծանոթացե՛ք, այս գեղեցիկ երիտասարդը լեգենդար Չարլի Չապլինի թոռն է։ Անզեն աչքով անգամ կարելի է գտնել նմանություններ երկու տղամարդկանց միջև՝ գանգուր մազեր, կապտամոխրագույն աչքեր, անկրկնելի խարիզմա։ Ջեյմս Տյերեն ծնվել է 1974 թվականին։
46-ամյա գեղեցկադեմ երիտասարդը չի սիրում, երբ իրեն համեմատում են պապի հետ։ «Մեզանից յուրաքանչյուրն ունի իր ծնողները, տատերն ու պապերը։ Մենք բոլորս էլ ինչ-որ բան նրանցից ժառանգում ենք՝ թե՛ լավը, թե՛ վատը, իսկ իմ պարագայում միայն Չապլին, Չապլին, Չապլին»։
Տյերեն իր համար ստեղծագործ մասնագիտություն է ընտրել։ Այս տղամարդու մեջ միանգամից մի քանի արվեստագետ է ամբողջանում՝ ռեժիսոր, ջութակահար, ակրոբատ, պարող, արտիստ։ Իր ողջ մանկության ընթացքում փոքրիկ Ջեյմսը ծնողների հետ շարունակ հյուրախաղերի մեջ է եղել։
Վիկտորյա Չապլինը և Ժան-Բատիստ Տյերեն ստեղծել են իրենց կրկեսը։ Այսօր Ջեյմսը մասամբ հիշում է իր ծնողների սիրո ռոմանտիկ պատմությունը։ Վիկտորյան 18 տարեկան է եղել, երբ փախել է երիտասարդ դերասան Ժան-Բատիստի հետ։
Տյերեն մի քանի անգամ նկարահանվել է տարբեր ֆիլմերում և անգամ մրցանակ ստացել որպես ամենախոստումնալից դերասան։ 1998 թվականին տղամարդը հիմնել է սեփական թատերական ընկերությունը։
Ջեյմսի մասին ինչ-որ մեկը մի անգամ ասել է․ «Պապը մինչև վերջ չխմեց իր գինին՝ թողնելով թոռանը»։