Մի քիչ առաջ հայտնի լրատվական կայքում կարդացի այս խորագիրը. «Մենք մեր միջի ռուսականությունը պետք է շրջենք դեպի եվրոպական արժեհամակարգ» - հղումը չդնեմ, իմաստ չունի: Մեր հարյուրավոր քաղաքագետներից մեկի խոսքն է սա:

Լսի՜ր, քաղաքագետ: Լսի՜ր, Եվրոպա-Ռուսաստան մրցակցության վտանգավոր թակարդն ընկած հայոց պետություն: Լսիր, թակարդում մանևրող անփառունակ վերնախավ: Լսե՜ք, ռուսասերներ: Լսե՜ք, եվրոպասերներ: Չնեղանաք, խոսքս կոպիտ չնկատեք, եթե ասեմ - դուք բոլորդ ձեր գլուխը պատով եք տվել, չմոլորեցնեք մեր տառապող և առանց այդ էլ շփոթված ժողովրդին: Ուշադիր լսեք...

Մեր միջի լինի ռուսականությունը, լինի եվրոպականությունը, լինի ասիականությունը, կուսակցականությունը, լինի ազատականությունը կամ պահպանողականությունը - ինչ «իզմ» ու ինչ «արժեքներ», որ կան - ահա մեր միջի ամեն ինչը ՊԵՏՔ Է ՇՐՋԵՆՔ ԴԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳ, - ապրող, գործող, վառ, կենդանի մեր Արմատը, մեր բնիկ Մշակույթը, մեր Հոգեկերտվածքը... ՆՐԱՆՔ ՁԵԶ ԿԱՍԵՆ՝ ԻՆՉՊԵՍ ԿԱՌՈՒՑԵԼ ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ: Արթնացե՜ք սրտով ու աչքով, բուժվե՜ք կուրությունից: Միայն այս ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ մեր ժողովրդին կհանի ցեխից ու անպատվությունից:

Նա, ով ջանք չի անում տեսնելու այս ԱԿՆՀԱՅՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ, ահա այդ մեկին բերում եմ բոլոր հայ սերունդների խորին արհամարհանքը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել