Armsport.am-ը գրում է․

ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Ժոզեֆ Բլատերը քննադատության է ենթարկել կազմակերպության ներկայիս ղեկավար Ջաննի Ինֆանտինոյին։

«Թվում էր, թե Ինֆանտինոն փորձում է իր համար ուղի հարթել դեպի նախագահական պաշտոնը։ Նա ուզում է ֆուտբոլն ահռելի գումարային մեքենայի վերածել։ Նա ուզում է, որ ամեն ինչ ավելի շատ լինի։ Աշխարհի առաջնությունը հասցվել է 48 թիմի, Goal-ի նախագիծն անվանափոխվել է, որովհետև նա 3 անգամ ավելի շատ փող է ուզում։ Աշխարհի ակումբային մեծ առաջնություն 24 թիմով, կանանց աշխարհի առաջնության մասնակիցների ընդլայնում 24-ից 32-ի։ Անհնար է, չափազանց դժվար է մարսելը։

Ինֆանտինոն ինքն իր հետ է խաղում, որովհետև իր վրա է կենտրոնացած։ Նա վերածվել է մեծություն դառնալու մոլուցքով տառապող մարդու։ Իր մեծամտության պատճառով այլևս չի շփվում ֆուտբոլային միությունների նախագահների հետ։ Նա շփվում է միայն պետությունների ղեկավարների հետ»,- Բլատերի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը՝ հղում անելով Keystone-ATS-ին։

Բլատերը ՖԻՖԱ-ն գլխավորել է 1998-2015 թվականներին ու լքել պաշտոնը կոռուպցիոն սկանդալից հետո։ 2016 թվականից այդ պաշտոնը զբաղեցնում է Ինֆանտինոն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել