139 մարդ զոհվեց, բայց ֆեյսբուքյան «քաղաքագետները» լուռ էին։ Իսկ այսօր Ֆեյսբուքը վերածվել է հիվանդատեսի նախասրահի։ Իհարկե, առողջություն վարչապետին և նրա ընտանիքին։ Ես անմարդկային, սրիկա չեմ, ու ոչ մեկի հիվանդությունը կամ մահը ինձ չի ուրախացնում, սակայն դուրս արեք ձեր քառակուսի տեսակից ու կյանքին բազմաճյուղ նայեք։ ՀՀ-ում յուրաքանչյուր քաղաքացի և ուղղակի մարդ արժանի է հարգանքի և հոգատարության։ Դրա համար ոչ մեկին մյուսից մի գերադասեք կամ ստորադասեք։ Քանի այս կերպ եք վարվում, այլևս չխոսեք ազատ, հավասար և միաբան հասարակության մասին։ Խոսքս վերաբերում է բոլորին՝ անկախ իրենց կուսակցական պատկանելիությունից, քաղաքական հայացքներից, սոցիալ-տնտեսական վիճակից, պաշտոնից, ազգությունից, կրոնից։

Ի դեպ, հոգեպես անհավասարակշռված նախկիններին ու նախկիններին քֆրտող ներկաներին կխնդրեմ իրենց կոռեկտ պահել իմ գրածի տակ ու չխայտառակեն իրենց անունն ու պատիվը։ Մի սպանեք ձեր մեջ մնացած Հայկ տեսակի մի փոքր տոկոսը գոնե։ Դասեր քաղեք․ 650000 կմ/ք տարածքով հայրենիքից կարողացել եք պահել 5% ընդամենը։ Խոսելու տեղ չունեք։ Ամաչեք Անդրանիկից, Նժդեհից, Մոնթեից, Տիգրանից, Արտաշեսից և մյուս հերոսներից, ովքեր արյունով ու զրկանքներով իրենց զոհելով ձեզ մի կերպ բերել-հասցրել են 21-րդ դար։ Ինչքա՞ն եք դեռ լափելու, ծախելու, ծախվելու ու սապոնվելու, մինչև վերածվեք անհայրենիք գնչուների՞։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել