Արայիկ Հարությունյանը հանցագործության մասին հաղորդում է տվել!!! Պահանջում եմ՝ փաստեր

Արայիկ Հարությունյանը, դդմագույն դիմակով լուրջ-լուրջ խոսում է այն մասին, որ իբր Լանզարոտեի կոնվենցիան մանկապղծության դեմ պայքարի համար է միայն, իրենք բարի բան են ուզում անել, իսկ քննադատները մանիպուլյացիաներ են անում: Արայիկ Հարությունյանը ստում է.
1. Բոլոր այն երկրներում, որտեղ վավերացվել և գործարկվել է Լանզարոտեի կոնվենցիան, երեխաների նկատամբ սեռական բռնությունները, ցավոք, չեն նվազել:
2. Քննադատները մատնանշում են կովենցիայում առկա «սեռական կողմնորոշում» հասկացությունը:
3. Ոչ ոք չի ասել, որ միանգամից ներդրվելու է սեռական դաստիարակություն առարկա, այլ ասվել է , որ փուլ առ փուլ հասնելու ենք անառողջ սեռական կրթության ներդրմանն, ինչպես եղել է մի շարք երկրներում:
4. Քննադատները չեն ընդունում սորոսականների կողմից առաջ քաշվող այն վարկածը, որ երեխաներն ունեն սեռականություն, քանի որ այն հիմնված է մանկապիղծների կողմից տրված գրառումների հիմքով ստեղծված՝ Կինզիի տեսության վրա:

Մնացած հեքիաթին, թե իրենք լավ բան են ուզում անել, բայց չեն թողնում, քննադատում են, ուղղակի չեմ անդրադառնա, միայն կասեմ, որ ուրախ եմ՝ հանրային ճնշումը ստիպեց Արայիկ Հարությունյանին մտնել ուղիղ եթեր ու հերթական հեքիաթը կարդալ: Շարունակելու եմ հետևել Լանզարոտի կոնվենցիայի հետ կապված բոլոր զարգացումներին՝ թույլ չտալով, որ իրագործեն այն, ինչ հիմա փորձում են համոզել , որ չկա նման բան և լղոզել:

Իրավապահ մարմիններից էլ պահանջում են ընթացք տալ Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանը, որ նախկին իշխանությունը հովանավորել է մանկապիղծներին, իրենց շարքում են եղել այդպիսիք: Այս հայտարարության մասով քրեական գործ չհարուցվելու դեպքում, կարող ենք համարել, որ հերթական անհիմն բամբասանքն է տարածում պետական բարձրաստիճան պաշտոնյան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել