Մի զարմացեք, որ Հայկ Կոնջորյանի հոր մահվան լուրի տակ որոշ մարդիկ բարբաջում են։ Դա հենց այն է, ինչ ժամանակին ցանել է իշխանությունը՝ ատելություն, իսկ հիասթափված ամբոխը հենց դրա ծարավն է հագեցնում: Հիշեք լենտերն ու պաստառները, դագաղները, իսկ այդ ամենը անտեսում էր ներկայիս իշխանությունը: Գազազած ամբոխը, էյֆորիկ ամբոխը միշտ էլ անկառավարելի է դառնում, երբ լինում է խաբված և անտեսված: Եվ, որ ամենակարևորն է, հենց այդ նույն ամբոխը ձեզ բերեց իշխանության: Վայելեք երկկողմանի ցանած բերքի պտուղները:
Ցավում եմ և համբերություն եմ ցանկանում Հայկ Կոնջորյանին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hov.xachatryan77/posts/2978540348926003
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել