Հիշեցնենք, որ խոսքի ազատության պաշտպանությունը սահմանադրական նորմ է, և իշխող ուժը պետք է ապահովի այդ նորմը, բայց նմանատիպ հարձակումները կանխելու և դրանք բացահայտելու փոխարեն, իշխանությունները ֆեյքեր բռնելու և այդպես էլ այդ «բացահայտված» ֆեյքերի մասին որևէ տեղեկատվություն չհրապարակելու սկզբունք են որդեգրել: Լրատվականների վրա հարձակումներն այդպես էլ իրավական գնահատականի չեն արժանանում և մինչև հիմա չկան ձերբակալվածներ։ Պարբերաբար ազատ խոսքի վրա անհասցե հարձակումներ են տեղի ունենում իշխանության կողմից, և այս ամենը կատարվում է օրենքի խախտումներով:
Այս գործելաոճը որևէ կերպ չի նպաստում մեդիադաշտի անվտանգությանը և, փաստացի, մեդիադաշտը մնացել է միայնակ կիբերհարձակումների դեմ պայքարում, որը ոչ միայն ֆինանսական վնասներ է հասցնում, այլև խոչընդոտ է դառնում տեղեկատվությունը ժամանակին տեղ հասցնելու հարցում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել