ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ: Միֆ և Իրականություն
ՄԻՖ N1: Պինցետը, տնական քաշած օղին և սննդի մեջ հավելյալ կծու համեմունքների կիրառումը չի պաշտպանում և չի բուժում Covid19-ը:
Պաշտպանվելու լավագույն միջոցը հիգիենայի կանոններին խստագույնս հետևելն է:
ՄԻՖ N2: Տնային ճանճերն ու մոծակները չեն հանդիսանում հիվանդության տարածիչ:
Այս փաստը չունի ոչ մի գիտական/կլինիկական հիմնավորում:
ՄԻՖ N3: Ջրային գոլորշիների, ախտահանող նյութերի ներշնչումը չի պաշտպանում Covid19-ից:
Հակառակը, նրանց օգտագործումը կարող է առաջացնել տոքսիկ թունավորումներ, մաշկի և լորձաթաղանթների բորբոքումներ:
ՄԻՖ N4: Mobile 5g աշտարակները կորոնայի տարածիչ չեն։
Վիրուսները չեն փոխանցվում ռադիոազդանշաններով:
Covid-ը տարածվում է նաև այն երկրներում, որտեղ 5g աշտարակներ չկան:
ՄԻՖ N5: 250C-ից բարձր ջերմաստիճանն արևի ուղիղ ճառագայթների ներքո չի կանխարգելում կորոնավիրուսը:
Վերջին շրջանի փորձը ցույց է տալիս, որ տարածման տեմպը չի ընկնում արտաքին բարձր ջերմատիճանից:
Հ.Գ. Չմեռանք, բժշկական հետազոտություն էլ արեցինք։ Առողջ եղեք։