Լեհ դերասանուհի Ալեքսանդրա Պրիկովսային, որը «L’Oreal» կոսմետիկական ընկերության դեմքն էր, սարսափելի կերպով վնասել է մի շուն, որին նա ամիսներ առաջ վերցրել էր ընտանի կենդանիների ապաստարանից: Ըստ Daily Mail-ի՝ 33-ամյա մոդելը գրեթե կորցրել է աչքը և ստացել դեմքի լուրջ վնասվածք: Երիտասարդ կինը տեղափոխվել է Վարշավայի հիվանդանոցներից մեկը:

Նա Լոգան անունով շանը վերադարձրել է ապաստարան, որի ղեկավարությունը հայտնել է, թե կենդանու հարձակման պատճառը եղել է տուժածի պահվածքը: Լոգանը, որն օնկոլոգիական հիվանդություն և դժվար անցյալ է ունեցել, պահանջել է ավելի մեծ խնամք և ուշադրություն։

Դերասանուհին իր հերթին մեղադրում է ապաստարանին՝ շան վերաբերյալ բնութագիրն իրենից թաքցնելու համար: Ըստ նրա՝ Լոգանն այդ սարսափելի հարձակումից առաջ մի քանի անգամ կծել է իրեն: Նա նաև կծել է հարևանի դստերը և նախորդ տիրոջ կնոջը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել