Armdaily.am-ը գրում է․

Նարեկ Սամսոնյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ նախագահ Արմեն Սարգսյանի կրտսեր որդին՝ Հայկը, «վերջերս ամուսնացել է իր սիրելի ամուսնու` Ֆարիսի հետ: Ասում են, որ գեյ զույգի ամուսնությանը մասնակցել են բազմաթիվ բարձրաստիճան հյուրեր, անգամ Մեծ Բրիտանիայի Արքայազնը»:

ArmDaily.am-ը մեկնաբանության համար դիմեց Հայկ Սարգսյանին, ով մեզ ասաց. «Անկեղծ ասած, զարմացած եմ այդ հրապարակման անհեթեթության և դրա հեղինակների նեղմտության և փոքրոգության աստիճանից:

Տեխնոլոգիաներն, իհարկե, հնարավորություն են տալիս ցանկացած լուսանկար մակագրել ըստ ցանկության, ինչպես և վարվել են Ձեր նշած հրապարակման հեղինակները և նրանց անազնիվ դիրիժորները՝ ունենալով ամենաստոր նպատակները:

Միանգամից հիասթափեցնեմ. իմ ընտրյալը հայուհի է, ավանդական հայկական ընտանիքից»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել