«Իրատես» թերթը գրում է. «Իշխանությունում մեծացել են ներքին դժգոհությունները։ Ե՛վ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում, եւ՛ կառավարությունում շատերը նկատում են, որ համավարակի ավարտից հետո այս իշխանության գլխին սեւ ամպեր են կուտակվելու։
Մեր տեղեկություններով, այս անհանգստությունը նաեւ այլ ձեւով է արտահայտվում. ոմանք փորձում են նախկին «մնացորդների» հետ իրենց դժգոհությամբ կիսվել (հավանաբար ապագայում արդարացումներ ունենալու համար) եւ նշել, թե Փաշինյանն այլեւս չի կարող իրավիճակը վերահսկել ու հանրային դժգոհությունները սանձել։
Անշուշտ, ոմանց պարագայում այս «դավադրությունը» աննկատ չի անցնում։ Ըստ մեր աղբյուրի, Փաշինյանին լուրեր են հասել, թե իր թիկունքում որոշ մարդիկ խաղեր են տալիս։ ՈՒ ամենեւին պատահական չէր, որ նախօրեին նա բավական նյարդային ուղիղ եթեր մտավ ու սպառնաց բոլորին «самосуд»-ի ենթարկել»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի՝ 28.04.20թ. համարում։