Armdaily.am-ը գրում է․

Երեւանի նախկին քաղաքապետ, հետախուզման մեջ գտնվող Գագիկ Բեգլարյանի պաշտպանական թիմը Վճռաբեկ բողոք է ներկայացրվել, որով բողոքարկել կալանքի որոշումը։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Բեգլարյանի փաստաբան Հրանտ Անանյանը։

«Ամենայն հավանականությամբ առաջիկա օրերին առհասարակ մեղադրանքը կարճելու միջնորդություն կներկայացնենք, ապացույցների անբավարար լինելու, քրեաիրավական բնութագրեր չունենալու հիմքերով»,-ասաց Անանյանը։

Հիշեցնենք, որ օրերս Վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր առաջին ատյանի կայացրած կալանքի որոշում։ Բեգլարյանի նկատմամբ հարուցված գործն առնչվում է Երեւանի ավագանու նիստերի որոշման իրավաչափությանը՝ կասկադի հարեւանությամբ գտնվող մանկապարտեզի վերակազմակերպման մասին, որի արդյունքում «առանձնապես խոշոր չափերի» հասնող անշարժ գույք է յուրացվել:

Օրերս մամուլում գրվել էր նաև, որ Բեգլարյանը Դուբայում է գտնվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել