Պարետատո՜ւն, հե՜յ, ո՞վ կա այնտեղ, լսո՞ւմ եք։
Դուք պարտավոր եք ապահովել մանկավարժների անվտանգությունը։
Պարոն Ավինյան, հուսամ՝ երեկվա ահազանգիս ծանոթ եք, որին 2 լրացում եմ ուզում անել․
1․ Դպրոցները, նաև մատյանները պետք է ախտահանվեին, որից հետո նոր թույլ տրվեր մանկավարժների մուտքը դպրոց, որովհետև հավանաբար կորոնավիրուսով վարակված աշակերտներ ու մանկավարժներ էլ են եղել, գոնե մեկ դպրոցի մասին ունեմ հստակ տեղեկություն։ Ընդ որում, այդ դպրոցի շենքում միաժամանակ 2 դպրոցի աշակերտներ և մանկավարժներ են մտնում-դուրս գալիս, ու ախտահանում այնտեղ չի եղել։
Արդյո՞ք դպրոցի շենքերն ու մատյաններն ախտահանվել են, քանի որ ԿԳՄՍ նախարարի հրամանն առանց շենքեր մտնելու և մատյաններին ձեռք տալու հնարավոր չէ կատարել։
2․ Տրանսպորտի բացակայության պայմաններում ինչպե՞ս եք պատկերացնում մանկավարժներին պարտադրված այս տեղաշարժը, որը հակասում է Ձեր որոշումներին։ Այսօր իմ աղջիկը 9․30-ին գնաց դպրոց ու ետ եկավ տաքսիով, չգիտեմ՝ ախտահանում իրականացվել էր դպրոցի շենքում, թե ոչ, բայց ես անհանգիստ եմ։
Վերջապես, ինձ շատ հետաքրքիր է, թե ԿԳՄՍ նախարարի սույն հրամանը, որի վերաբերյալ շրջաբերական չի ստացել առնվազն մի դպրոց, և որը հակասում է Ձեր հրամանին, քննարկվե՞լ է Ձեզ հետ և Ձեր կողմից նշածս վերոնշյալ ախտահանման և մանկավարժների տեղաշարժման հետ կապված խնդիրների վերաբերյալ, ինչպես դա արել եք գործատուներին, հանձնարարականներ տրվե՞լ են։