Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի պատճառով հայտարարված սահմանափակումների և արգելքների մի մասն աստիճանաբար հանվել է, ինչի արդյունքում վերսկսվել է որոշ խանութների աշխատանքը:
Tatler Asia-ի տվյալներով՝ լյուքս դասի նորաձևության ոլորտի խոշորագույն խաղացողներից մեկի՝ ֆրանսիական Hermès-ի՝ Գուանչժոու քաղաքում գտնվող բուտիկը վերաբացման առաջին օրը 2,7 մլն դոլարի առևտուր է արել:
Նշվում է, որ աշխատանքի վերսկսման առաջին օրը խանութում վաճառվել է հագուստ, կոշկեղեն, պայուսակներ, նորաձև պարագաներ, կահույք, կաշվե իրեր:
Աղբյուրը նշում է, որ կորոնավիրուսի համավարակի հետևանքով ամենաշատ տուժած ոլորտներից մեկը նորաձևության և լյուքս դասի ապրանքների վաճառքի ոլորտն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել