Հնդկաստանում կարանտինը խախտած 10 արտասահմանցիներին ստիպել են 500 անգամ գրել․ «Ես շատ եմ ափսոսում»: Այս մասին գրում է Independent-ը։
Իսրայելից, Մեքսիկայից, Ավստրալիայից եւ Ավստրիայից ժամանած զբոսաշրջիկներին բռնել են, երբ նրանք զբոսնում էին Ռիշիկեշում։ Տեղացի ոստիկան Վինոդ Շարման ասել է, որ նրանցից ամեն մեկը ստիպված է եղել 500 անգամ գրել «Ես չեմ հետեւել կարանտինի կանոններին, ես շատ եմ ափսոսում»։
Ըստ ոստիկանի, այդ տարածքում ապրող ավելի քան 700 զբոսաշրջիկներ՝ ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Մեքսիկայից եւ Իսրայելից, խախտել են կարանտինի կանոնները, եւ այդ անսովոր պատիժը սահմանվել է նրանց դաս տալու համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել