keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

Թարխունի օգտակար հատկությունները․ հատկապես կանայք շատ պետք է օգտագործեն թարխուն

visibility 9209 commentմեկնաբանել

Թարխունը շատ համեղ և օգտակար խոտաբույս է։

Այն կարող ենք օգտագործել տարբեր ճաշատեսակների, հատկապես ձկան հետ։ Թարխունը հրաշալի համ և հոտ է հաղորդում ուտեստին։ Բայց դրա հետ մեկտեղ թարխունը շատ օգտակար է, հատկապես կանանց համար։

Կանայք պետք է շատ օգտագործեն թարխուն, քանի որ այն նպաստում է կանանց այն հորմոնների առաջացմանը, որոնք նպաստում են կալցիումի յուրացմանն օրգանիզմում, ինչը կանխարգելում է օստեոպորոզի զարգացումը։

Թարխունը թեթևացնում է կանացի ցավերը և ազատում մի քանի խնդիրներից։

Թարխունը պարունակում է մեծ քանակությամբ երկաթ։ 

Թարխունի օգտակար և կարևոր հատկություններից մեկն այն է, որ այն ունի հակաճիճվային հատկություն:

Թարխունն ունի ախորժաբեր, հակաճիճվային, թեթև միզամուղ, անոթներն ամրացնող և մարսողությունը բարելավող հատկություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել  

Տես նաև՝