Էն կեղծավոր Կարեն Պետրոսյանին հիշո՞ւմ եք, որի մասին վերջերս գրել էի, դե նա, ով նաև հայտնի է որպես Վեհափառին ու եկեղեցուն հայհոյելով ման եկող, բայց ամեն քայլափոխի Աստվածաշունչ ա մեջբերում առանց խորշելու: Ուրեմն էդ հոդվածից հետո նախ՝ սա փորձեց ինչ-որ տղայական ռազբոռկեք անի հետս, համար ուզեց-բան, հետո, ինչպես սովորաբար անում են առանձնյակ շակալները, փախավ:
Իսկ այ Գյումրու ծանոթներս շատ հետաքրքիր մանրամասներ պատմեցին էս շակալի ստորությունների մասին:
Նախ՝ սկսենք նրանից, որ սա իր ղեկավարած համալսարանի աշխատակազմից մանրից իր համար հարեմ է հավաքում․ գործից ազատում է պրոֆեսիոնալներին, տեղն ընդունում կարճ յուբկով ծտերի: Հա, հա, էն սուրբը, որ աջ ու ձախ Աստվածաշունչ ա ցիտում, առիթը բաց չի թողնում շնանալու համար: Հա, ի դեպ, համեստ կյանքով ապրելու քարոզ անող էս կեղծավորն ամսական 600 հազար դրամ աշխատավարձ է ստանում, իսկ իր աշխատակիցներից շատերին կես դրույք է դարձրել, որ 40 հազար դրամ վճարի: Սուրբ, սուրբ, սուրբ մարդ․․․ Բայց սա չարյաց փոքրագույնն է:
Պարզվում է՝ անցած տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամսիներին բուհից հեռացրել ա Քառօրյա պատերազմի մասնակից մի տղայի՝ Գևորգ անունով, ով նաև միակողմանի ծնողազուրկ է եղել: Պատճառն էլ եղել է այն, որ տղան, ով պատերազմից հետո մի փոքր բռնկուն էր դարձել, դասախոսներից մեկի մոտ ասել է, որ իրեն ցածր դնող դասախոսի գլուխը կջարդի: Այդ դասախոսն էլ խոսքը հասցրել է ռեկտորի ԺՊ կոչեցյալ Կարենին, ով էլ դրել ու միանգամից հեռացրել է այդ տղային իբր թե ագրեսիվ վարքի համար:
Հիմա կասեք՝ դե, ամեն դեպքում պետք չէր նման բան ասել դասախոսի հասցեին, իսկ ես դեսերտը թողել եմ վերջում: ՆՈՒՅՆ ԿԱՐԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, ՈՎ ԱՅՍՕՐ ԺՈՂԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԳՅՈՒՄՐՈՒ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՌԵԿՏՈՐԻ ԺՊ Է, ՈՒՍԱՆՈՂ ԵՂԱԾ ԺԱՄԱՆԱԿ ՆՈՒՅՆ ԲՈՒՀԻ ԴԱՍԱԽՈՍԻ Է ԾԵԾԵԼ: Այո, ճիշտ կարդացիք, ԾԵԾԵԼ: Բայց դա ներեցին նրան: Բուհն ավարտեց, դարձավ դասախոս, այդ ժամանակ էլ բուհի այն ժամանակվա ռեկտոր Սամսոն Դավոյանին ուսանողների ներկայությամբ ինչ ասես, չասեց, ընդհուպ մինչև «փալաս», բայց դա էլ նրան ներեցին, չգիտես ինչու: Ու այս ամենից հետո ընդամենը մի բառի համար հայրենիքի համար առողջությունը փչացրած զինվորին հեռացնում է համալսարանից՝ խաչ քաշելով նրա հետագա ճակատագրի վրա: Ասում են՝ դրանից հետո այդ տղայի մայրը եկել, ծնկաչոք խնդրել է, որ հետ վերցնեն տղային, բայց մերժել է: Կարենը սուրբ ա, Կարենի գործերն անքննելի են․․․
Այ իրականում էսքան ստոր ա էն Կարեն Պետրոսյանը, ում դոշ տված պաշտպանում էիք նախորդ գրառմանս քոմենթներում: Կարող ա իր լափամանի մասնակիցն էիք կամ իր հարեմից, դրա համար էիք դոշ ծեծում, չգիտեմ, բայց մի բան կասեմ՝ սրա ստորությունների ոդիսականն էսքանով չի սահմանափակվում, ու ես դեռ լիքը բաներ ունեմ պատմելու էս սուբյեկտի մասին, ով իրան դրել ա սրբի տեղ, բայց վանքի հավերն ա ուտում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=529019121340311&set=a.227573468151546&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել