Երգչուհի Pink-ն Instagram-ի ուղիղ եթերում պատմել է, որ չնայած ինքն ու որդին կորոնավիրուսից ապաքինվելուց հետո իրենց «ավելի լավ են զգում», բայց դեռևս լիովին չեն վերականգնվել, գրում է Daily Mail-ը։
«Ես հույս ունեմ, որ մեզ այլևս վտանգ չի սպառնում», - հայտնել է երգչուհին՝ ընդգծելով, որ իր երեքամյա որդին՝ Ջեյմսոնը, «շատ ավելի ծանր է տարել հիվանդությունը»։
«Ես վախեցել էի, շատ էի վախեցել, չեմ ստի։ Սկզբում ասում էին՝ հիվանդությունը վնաս չի ներկայացնում երիտասարդների և երեխաների համար... Ճիշտ է՝ ես ասթմա ունեմ, բայց Ջեյմսոնը լիովին առողջ է»,- նշել է երգչուհին՝ խոստովանելով, որ շատ գիշերներ է արթուն լուսացրել և անդադար աղոթել է։
Ավեի վաղ Pink-ը հայտնել էր, որ վարակվել է նոր տեսակի կորոնավիրուսով, սակայն արդեն բուժվել է, և մեկ միլիոն դոլար է նվիրաբերել առողջապահական ոլորտի աշխատակիցներին:
«Երկու շաբաթ առաջ երեքամյա որդուս՝ Ջեյմսոնի և ինձ մոտ COVID-19 վիրուսի ախտանշաններ ի հայտ եկան։ Բարեբախտաբար, մեզ բուժող բժիշկը հասանելիություն ուներ թեստերին, և իմ թեստի պատասխանը դրական եղավ»,- գրել էր երգչուհին։