Tert.am-ը գրում է.

Ապրիլյան պատերազմի օրերին ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ այս սերունդը պատրաստ է կրկնել իր պապերի հերոսությունը: Ցավոք սրտի, ապրիլյան քառօրյայի էջը դեռևս փակված չէ։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է քաղաքագետ Դավիթ Շահնազարյանը՝ անդրադառնալով 4 տարի առաջ տեղի ունեցած ապրիլյան քառօրյա պատերազմին։

Շահնազարյանի խոսքով՝ այս իշխանությունը փորձում է ցեխ շպրտել 2016-ի ապրիլի հերոսական հաղթանակի վրա. «Մենք պետք է ցույց տանք, որ ապրիլյան քառօրյան ոչ պակաս հաղթանակ էր, որքան արցախյան հերոսամարտը»:

Դավիթ Շահնազարյանը նշեց՝ հույս ունի, որ բոլորին է ծանոթ ապրիլյան պատերազմում Վիտալի Բալասանյանի ավանդը. «Ապրիլյան պատերազմի հենց գիշերը Վիտալի Բալասանյանը, լինելով Ազգային ժողովի պատգամավոր, ստանձնեց կենտրոնական պաշտպանական շրջանի հրամանատարությունն ու ջախջախեց թշնամուն, հետ շպրտեց»: Նրա խոսքով՝ այսօր Թալիշն անճանաչելի է Բալասանյանի շնորհիվ, ով նպատակ էր դրել այն վերաբնակեցնելու:

Մոտ երկու տարի առաջ Ազգային ժողովում ստեղծվեց «Ապրիլյան քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողով», որը պետք է քննի այս պատերազմի հանգամանքները: Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում այս հանձնաժողովին, Դավիթ Շահնազարյանը պատասխանեց. «Դասալիքներից կազմված այս իշխանությունը մերժում և ստորացնում է մեր նորագույն պատմությունը: Ըստ էության՝ այս իշխանությունը պայքարում է իրականության դեմ, որի դրսևորումներից մեկն էլ նման հանձնաժողով ստեղծելն է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել