Օդի 40-60% հարաբերական խոնավության դեպքում COVID-19 կորոնավիրուսը ցույց է տալիս մարդկանց վարակվելու նվազագույն ունակությունը՝ ասվում է Յելի համալսարանի գիտնականների կողմից հրապարակված ուսումնասիրություններում:
Վիրուսի վարքագիծը վերլուծելու ընթացքում հայտնի է դարձել, որ չոր օդը նպաստում է վիրուսը վարակված անձից առողջ մարդու փոխանցմանը, ինչպես նաև նվազեցնում է շնչառական համակարգի ունակությունը՝ զտելու և արտանետելու պաթոգեն մասնիկները:
Բարձր խոնավությունը նույնպես արագացնում է վիրուսի տարածումը, քանի որ այն նպաստում է օբյեկտների մակերեսին և մարդու մարմնի վրա մանրէի ընկնելուն:
Գիտնականները խորհուրդ են տալիս օգտագործել օդի խոնավացուցիչներ և պահպանել խոնավության մակարդակը 50%-ի չափով՝ միաժամանակ նշելով, որ նման միջոցը կօգնի նվազեցնելու վիրուսը օդով փոխանցելու ռիսկը, բայց ոչ կաթիլով: Արդյունավետ կանխարգելման համար մասնագետները խորհուրդ են տալիս ձեռքերը մանրակրկիտ լվանալ և մաքրել ախտահանիչներով: