Tert.am-ը գրում է.

Իսպանիայի Մադրիդ ինքնավար համայնքում երկուշաբթի օրվանից անորոշ ժամանակով սուգ է հայտարարվում՝ կորոնավիրուսից մահացած անձանց հիշատակին:

Ինչպես փոխանցում է El Español-ը, համապատասխան հրամանագիրը ստորագրել է համայնքի ղեկավար Իսաբել Դիաս Այուսոն: Նշվում է, որ Մադրիդի դրոշը կխոնարհվի պետական հաստատությունների վրա:

Մադրիդի կառավարությունը 12:00-ին (երևանյան 14:00) մեկ րոպե լռությամբ հարգել է Covid-19-ի հետևանքով Մադրիդում և ողջ Իսպանիայում մահացածների հիշատակը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել