Tert.am-ը գրում է․

Համաճարակով պայմանավորված երկրում ստեղծված իրավիճակում հնարավոր է բիզնեսին ուղղակի դրամաշնորհներ տրամադրել, բայց դա ժամանակավոր և ոչ ամենաարդյունավետ տարբերակն է։ Այս մասին այսօր Կառավարության մամուլի սրահում կայացած ասուլիսին հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Կա մոդել, երբ հնարավոր է ուղղակի բիզնեսին տրամադրել սուբսիդիաներ կամ դրամաշնորհներ, բայց դա, մեր կարծիքով, շատ ժամանակավոր է։ Հանրային ռեսուրսները վերցնել և ուղղակի սուբսիդավորել պրոբլեմը կամ դրամաշնորհներ տալ, չենք կարծում, որ արդյունավետ է»,- նշեց փոխվարչապետը։

Հիշեցնենք, որ Կառավարության՝ բիզնեսին աջակցություն տրամադրելու փաթեթներից հիմնականով առաջարկվում է տնտեսվարողներին նոր վարկեր վերցնել բանկերից՝ աշխատավարձեր վճարելու, հարկային պարտավորությունները և կոմունալ վճարումներ կատարելու համար, իսկ Կառավարությունը սուբսիադավորելու է վարկերի տոկոսները, այն էլ՝ ոչ բոլոր դեպքերում ամբողջությամբ։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել