Գրող, հրապարակախոս և հոգեբան Դեյլ Քարնեգին մտածում և ապրում էր «աշխարհում չկան վատ մարդիկ» սկզբունքով, այլ կան տհաճ հանգամանքներ, որոնց դեմ կարելի է պայքարել, և ընդհանրապես չարժե դրանց պատճառով փչացնել շրջապատի մարդկանց կյանքն ու տրամադրությունը:
Այդ մասին նա և՛ գրում էր իր գրքերում, և՛ պատմում էր իր դասախոսությունների ժամանակ:
1. Յուրաքանչյուր մարդ օրը թեկուզ 5 րոպե հիմար է լինում: Իսկական իմաստնությունն այն է, որ մարդ կարողանա չգերազանցել այդ ժամանակային լիմիտը:
2. Ցանկանում ես մեղր հավաքել, մի քանդիր փեթակները:
3. Ապագայի բեռն ավելացրած անցյալի բեռին, որը Դուք շալակում եք ներկայում, ստիպում են ճանապարհին սայթաքել նույնիսկ ամենաուժեղներին:
4. Ժպիտը ոչինչ չարժե, բայց թանկ է գնահատվում:
5. Եթե ճակատագիրը Ձեզ կիտրոն է մատուցում, ապա կիտրոնի քաղցր գազավորված ըմպելիք պատրաստեք:
6. Երբ մարդ պատերազմ է սկսում ինքն իր դեմ, նա արդեն ինչ-որ բան արժե:
7. Անխոս, Ձեր ամուսինն ունի իր թերությունները: Եթե նա սուրբ լիներ, ապա երբեք չէր ամուսնանա Ձեզ հետ:
8. Միշտ զբաղված եղեք: Դա աշխարհում ամենաէժան և ամենաարդյունավետ դեղն է:
9. Արտահայտությունը, որը Դուք կրում եք Ձեր դեմքին, շատ ավելի կարևոր է հագուստից, որը Դուք հագնում եք:
10. Եթե ցանկություն է առաջանում ձևափոխելու մարդկանց, սկսեք Ձեզանից: Դա և՛ օգտակար է, և՛ անվտանգ:
11. Պատկերացրեք ամենավատ հետևանքները, որոնք կարող են առաջանալ Ձեր արարքից, նախօրոք համակերպվեք դրանց հետ և գործեք:
12. Հիշեք, որ մարդու անունն իր համար ամենաքաղցր և ամենակարևոր հնչյունն է բոլոր լեզուներում:
13. Մեր դժբախտությունների գաղտնիքը նրանում է, որ մենք շատ ազատ ժամանակ ունենք, որպեսզի մտածենք այն մասին, թե երջանի՞կ ենք մենք, թե՞ ոչ:
14. Իմաստուն մարդու համար ամեն օր նոր կյանք է սկսվում:
15. Շատերը կանչում են բժշկին, երբ իրենց միայն լսարան է պետք:
16. Միշտ հիշեք, որ երեխաները սիրում են լսել մեծահասակների խոսակցությունները, և ուշադիր եղեք:
17. Մարդիկ չեն հետաքրքրվում ո՛չ ինձանով, ո՛չ Ձեզանով: Առավոտյան, կեսօրին և ճաշից հետո նրանք միշտ զբաղված են իրենցով:
18. Վաղը չկա: Մարդու փրկության օրն այսօր է:
19. Մի վախեցեք թշնամիներից, որոնք հարձակվում են Ձեզ վրա: Վախեցեք ընկերներից, որոնք շողոքորթում են Ձեզ:
20. Ձեր առջև է մարդկային էությունը գործողության մեջ. մեղավորը կմեղադրի ում ասես, միայն ոչ իրեն:
21. Վախը գոյություն չունի էլ ոչ մի տեղ՝ բացի Ձեր մտքից:
22. Կարողացեք կանգնել ուրիշ մարդու դիրքերում և հասկանալ, թե ինչ է նրան պետք, այլ ոչ թե Ձեզ: Նրա հետ, ով կկարողանա դա անել, կլինի ամբողջ աշխարհը:
23. Ինչ-որ բան սովորելու ուժեղ ցանկությունն արդեն հաջողության 50 տոկոսն է:
24. Պահիր քեզ այնպես, կարծես արդեն երջանիկ ես, և իսկապես երջանիկ կդառնաս:
25. Այս աշխարհում սիրո արժանանալու միայն մեկ միջոց կա՝ դադարել պահանջել այն և սկսել նվիրել սերը՝ չսպասելով շնորհակալության: