Tert.am-ը գրում է.

Մեր կրթական համակարգը պատրաստ չէ օնլայն դասընթացների ֆորսմաժորային իրավիճակներում։ Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը։

Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ ԿԳՄՍ նախարարության կողմից որոշում կայացվեց բուհերում և դպրոցներում հեռավար ուսուցմամբ դասընթացը կազմակերպելու մասին։

«Դասապրոցեսի նորովի կազմակերպումը թելադրում է այլ գործիքակազմ, գիտելիքներ և հմտություններ, որին ցավոք սրտի, դասապրոցեսի շահառուները պատրաստ չեն։ Նախ չկա միասնական էլեկտրոնային ուսուցման համակարգ, բացակայում են ստանդարտացված հավելվածները»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել