Tert.am-ը գրում է.

Դեռևս հունվար ամսին, երբ կորոնավիրուսը ամբողջ աշխարհում տարածվեց, մենք աշխատանքային խումբ ստեղծեցինք, որպեսզի քննարկումների արդյունքում հասկանանք արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ։ Այս մասին Արմնյուզ ՀԸ  Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում կորոնավիրուսի տարածումը ցույց տվեց, որ Արցախում էլ պետք է արտակարգ դրություն հայտարարել․ «Հայաստանի հետ լինելով մի տարածք՝ Արցախում արտակարգ դրություն հայտարարելը ևս անհրաժեշտություն է, որը կբարձրացնի մեր ժողովրդի զգոնությունը»։

Հարցին՝ ինչպե՞ս եք պատկերացնում Արցախում նախընտրական քարոզարշավի օրերին արտակարգ դրություն հայտարարելը, Վիտալի Բալասանյանն ասել է․ «Այս պայմաններում ինձ համար առաջնային է իմ ժողովրդի, իմ ու ընտանիքի առողջությունը, քան պաշտոն ստանալը։ Իսկ ընտրությունները հետաձգելն իշխանությունների որոշումն է, որի կողմնակիցն եմ ես»։

Վիտալի Բալասանյանի խոսքով՝ իր համար շատ ավելի կարևոր է նաև իր զինվորների անվտանգությունը, քան գեներալի ուսադիր ստանալն ու կրելը։

Վիտալի Բալասանյանը նաև նշել է, որ քարոզարշավի ընթացքում իրենք ամեն կերպ հետևում են կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով անհրաժեշտ քայլերին։

Խոսելով Արցախի նախագահի թեկնածու առաջադրվելու մասին՝ Վիտալի Բալասանյանը նշել է․ «Կա մի պարզ պատճառ՝ ցանկանում եմ իմ լուման ներդնել քաղաքական գործընթացներում։ Ես հաղթանակ եմ բերել Արցախի ազատագրման շարժմանը, այն պետական սահմանները, որոնք այսօր գոյություն ունեն, դրանցում իմ ներդրումն եմ ունեցել»։

Ըստ Բալասանյանի՝ իր հայրենիքին զինվորագրվելը պարտադիր պայման էր։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել