Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն ըստ ժամկետի:

Այս մասին հայտնում է Միջազգային օլիմպիական կոմիտեն: ՄՕԿ-ի անցկացրած համաժողովից հետո խաղերը հետաձգելու անհրաժեշտություն չի տեսնում: Կոմիտեն չի պատրաստվում փոխել խաղերի ժամկետները հաշվի առնելով, որ մինչ մեկնարկը դեռևս 4 ամիս ժամանակ կա:

Մինչ այս Հայաստան Տոկիոյի խաղերի չորս ուղեգիր ունի:

32-րդ ամառային օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Դրանք կմեկնարկեն հուլիսի 24-ին ևկեզրափակվեն օգոստոսի 9-ին: Աշխարհի 206 երկրներից մոտ 11 հազար մարզիկներ կմրցեն 33 մարզաձևերում: Հեռավոր 1964 թվականից հետո Տոկիոն երկրորդ անգամ է հյուրընկալելու Օլիմպիականխաղերը.:

Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն արդեն իսկ հասցրել է ներկայացնելխաղերի ջահը: Օլիմպիական խաղերի ջահը կշռում է 1,2 կգ և ունի ոսկե սակուրայի տեսք: Ջահը վերևիցհիշեցնում է սակուրայի ծաղիկ: 32-րդ ամառային օլիմպիական խաղերի կրակը կվառվի 2020 թվականիմարտի 11-ին, ըստ ավանդույթի, Հունաստանում: Այն Ճապոնիա կտեղափոխվի 2020 թվականի մարտի 20-ին: Իսկ ջահի փոխանցումավազքը կսկսվի Ֆուկուսիմայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել