Հայտնի հոգեբան Միխայիլ Լաբկովսկին հարցազրույցներից մեկում խոսել է այն մասին, թե ինչու են կանայք հարաբերությունները փակուղի հասցնում։ Նա խոսում է կանանց վարքին հատուկ տեսակների մասին, որոնք փչացնում են տղամարդուն և խորհուրդներ է տալիս, թե ինչպես չպետք է ընկնել այդ թակարդը։
Ինչու է պետք պահպանել միասնության զգացումը
Սկսեք այսպիսի պատկերից․ ընտանիքում երեխա է ծնվում։ Առաջին օրերից հետո, երբ արդեն երջանկություն ու ոգևորությունն անցնում են, ամուսինն ասում է կնոջը․ «Սիրելիս, ես պետք է առավոտյան շուտ արթնանամ, թող հանգիստ քնեմ»։ Եվ 90%-ի դեպքում կինն ամեն բան անում է, որպեսզի երեխան չխանգարի հարազատ հորը։ Նա անգամ կողքի սենյակ է տեղափոխվում երեխայի հետ։ Եվ չմոռանանք, որ ազատ օրերին էլ ամուսնուն անհանգստացնել չի կարելի, քանի որ նա պետք է հանգստանա։ Իսկ եթե նա հանկարծ ցանկություն հայտնի երեխայի հետ սայլակով զբոսնելու, նա իսկական հերոս կդառնա կնոջ աչքերում։
Եվ այս իրավիճակում ցավոք մեղավոր է հենց կինը, քանի որ նա է նպաստում դրան։ Եվ սխալը ոչ միայն նրանում է, որ կինը իրեն տանջում է, գերհոգնում, այլև դա սխալ է ընտանիքի ամբողջականության տեսակետից։ Կարծես առանձին միավորներ են գոյանում՝ մայր+երեխա, իսկ հայրն առանձին է։ Նվազոում է նաև հավանականությունը, որ հետագայում երեխան հոր հետ ջերմ հարաբերություններ կունենա։
«Իսկ ե՞րբ է կարելի երեխային թողնել հոր հետ»,- հարցնում են ոմանք։ Պատասխանում եմ․ անմիջապես, երբ տուն եկաք ծննդատնից։ Կերակրեցիք և կարող եք վարսավիրանոց գնալ, զբոսնել, ընկերուհուն այցելել։ 1-2 ժամ նորածինը հանգիստ կարող է մնալ հոր հետ։ Իսկ դա օգուտ է բոլորին։
Ձեզ առաջարկելով չաշխատել՝ ամուսինը ձեր մասին չի մտածում
Երեխան մեծանում է, նա արդեն 3 տարեկան է, կարող է մանկապարտեզ գնալ, իսկ մայրը՝ աշխատանքի։ Եվ այստեղ հաճախ ամուսինն առաջարկում է․ «Ինչիդ է պետք աշխատանքը, ես նորմալ վաստակում եմ, զբաղվիր ընտանիքով»։
Այստեղ շատ կարևոր է չտրվել այդ սադրանքին։
Շատ կան նման կանայք, որոնք հավատացել են ամուսնուն և մնացել են տանը, իսկ 10-15 տարի անց ամուսինը հավաքել է իրերն ու հեռացել։ Կինը այդ դեպքում մնում է առանց մասնագիտության և աշխատանքի, քանի որ նա արդեն որպես մասնագետ արակազրկված է և 40 տարեկանում արդեն լիովին անօգնական վիճակում է հայտնվում։
Մի կարևոր բան հիշեք․ առաջարկելով ձեզ չաշխատել, ամուսինը ձեր մասին չէ, որ մտածում է։ Նա կամ փորձում է հեռու պահել ձեզ շփումներից՝ խանդի հողի վրա, կամ վախենում է ձեր ֆոնին անհաջողակ երևալ, կամ պարզապես ուզում է ճնշել ձեզ և դրանից հաճույք է ստանում։
Հիշեք, ցանկացած կին, որը տարիներով նստում է տանը և զբաղվում երեխաներով ու տնտեսությամբ, դեգրադացվում է։ Վերջ ի վերջո, տղամարդը սկսում է ձանձրանալ նման կնոջ կողքին, նա սկսում է նրան հիմար համարել, իսկ դրանից մնչև բաժանություն էլ արդեն կես քայլ է։ Եվ հիշեք, ի սկզբանե տղամարդը չի պնդել, նա միայն առաջարկել է, իսկ կինը ուրախությամբ համաձայնել է։
Կնոջ սխալ վարքի մեկ այլ օրինակ։ Դա այն վարքն է, որը բնութագրվում է «ես ինքս կանեմ» արտահայտությամբ։ Ես ինքս կլվանամ, ես ինքս կպատրաստեմ, ես երեխային կքնեցնեմ, նստիր, անցիր, մի խանգարիր, հանգստացիր, ես ինքս։ Շատ շուտով տղամարդը սովորում է, որ կնոջն օգնել պետք չէ, և պառկում է բազմոցին առանց խղճի խայթ զգալու։ Նա առաջարկեց, ասեցին՝ պետք չէ, դե ուրեմն հրաշալի է։
Հարաբերությունները պարզեք, երբ մենակ եք
Եվ վերջին կանոնը՝ ուրիշների ներկայությամբ երբեք հարաբերություններ մի պարզեք։ Մարդկանց մոտ դուք թիմ եք, դուք աջակցում եք միմյանց։ Հարաբերությունները պարզեք, երբ երկուսով եք։ Երբեք մի դատապարտեք մարդուն, դատապարտեք նրա վարքը, գործողությունները։ «Դու ինձ չես օգնում տանը»՝ այո։ «Դու ալարկոտ անասուն ես»՝ ոչ։
Առավել ևս, երբեք մի համեմատեք մարդուն ուրիշների հետ։ «Այ իսկ ընկերուհուս ամուսինը․․․»։ Եթե հարևանուհու ամուսինը ղեկավար պաշտոնի է նշանակվել, իսկ ձեր ամուսինը՝ ոչ, դա չի նշանակում, որ նա չի ուզում, կամ չի կարող ղեկավար լինել։ Ուզո՞ւմ եք պաշտոնյա ամուսին։ Գնացեք փնտրեք, ամուրի պաշտոնյաներ շատ կան։
Թույլ մի տվեք, որ ձեզ համեմատեն
Նաև թույլ մի տվեք, որ ձեզ համեմատեն։ Բարեկազմ շիկահե՞ր է ուզում, իսկ դուք սևահեր եք ավելորդ քաշով։ Թող գնա և փնտրի իր իդեալին։ Յուրաքանչյուր մարդ իր ամբողջականությամբ է արժեք ներկայացնում և չի կարելի ընդունել բնավորությունը, մերժելով արտաքինը, կամ՝ հակառակը։ Մի ստորացրեք մարդուն նրա համար, որ նա չի համապատասխանում ձեր գլխում եղած իդեալին, և թույլ մի տվեք, որ ձեզ ստորացնեն։