«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմ գործարար Բարսեղ Բեգլարյանին թալանում են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հայկ Հայկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, օգտագործելով գույքի նկատմամբ իր ունեցած լիազորությունները, ապօրինի, անհատույց, շահադիտական նպատակով յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված, «Ֆլեշ» ՍՊԸ-ին պատկանող խոշոր չափերի գույքը՝ վերջինիս պատճառելով ընդհանուր 1 միլիոն 109 հազար 820 դրամ գումարին համարժեք խոշոր չափերի գույքային վնաս:

Հայկ Հայկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին: Իսկ, ահա, այս գործը քննելու է Սերժ Սարգսյանի անվտանգությունն ապահովող Պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանի որդին՝ դատավոր Դավիթ Հարությունյանը:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել