Tert.am-ը գրում է.

Մտածում եմ՝ Արցախի համար կարող եմ անել այն, ինչ ոչ ոք չի կարող անել, որովհետև ես ոչ մի թելով կապված չեմ ո՛չ նախկին իշխանություններին, ո՛չ ներկա, ո՛չ էլ օլիգարխներին։ Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է Արցախում նախագահի թեկնածու Բելլա Լալայանը՝ անդրադառնալով նախագահական ընտրություններին իր առաջադրմանը։

Բելլա Լալայանի համար առաջնայինը Արցախի սահմանային խաղաղությունն է և ոչ մեկը իրեն չի կարող պարտադրել՝ ինչպես վարվել Արցախի հարցում։

Բելլա Լալայանը, անդրադառնալով լրագրողական գործունեության մեջ իր «պարտությանը», նշել է․ «Տասը տարի ես հեռուստատեսությունում ու ռադիոյում պայքարում էի լրագրողի անկախության համար, բայց վերջում ապացուցեցի, որ ինձ ոչ ոք չի կարող կաղապարել»։

Հարցին՝ Դուք «մարտի դաշտից» դուրս եկաք Ձեր գրառման համար և ինչպիսի՞ ճնշումներ էին Ձեր նկատմամբ գործադրում, Բելլա Լալայանը պատասխանել է․ «Լինելով Կառավարության աշխատակից՝ ես քննադատեցի ՀՀ իշխանությանը, երբ տեսա՝ ինչպես են Արցախի նախկին և ներկա նախագահները Քոչարյանի գործով կանգնել դատարանում։ Այդ տեսարանը ես չմարսեցի, որովհետև արդեն համը դուրս էր եկել»։

Ըստ Բելլա Լալայանի՝ այդ տեսարանը ոչ մի տրամաբանության մեջ չէր տեղավորվում․ «Ինձ համար անընդունելի է իմ երեք նախագահներին տեսնել դատարանում՝ որևիցե հստակ մեղադրանքի»։

Բելլա Լալայանի խոսքով՝ երեք նախագահներին դատարանի նիստերի դահլիճ հասցնելը պետական խորհրդանիշի ոտնահարում է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել