Մարտի 7֊ին հարկատուների գումարներով գործող Հանրային հեռուստաընկերությունը սահմանադրական հանրաքվեի թեմային հատկացրել է 13 րոպե 5 վայրկյան, որից 7 րոպե 40 վայրկյան հատկացվել է «ՈՉ»֊ի քարոզչական կողմին, 5 րոպե 25 վայրկյան «ԱՅՈ»-ի կողմնակիցներին, իսկ չեզոք դիտարկումներ չեն եղել։ Հանրայինի եթերում ցուցադրվել են նաև «ԱՅՈ»-ի և «ՈՉ»֊ի քարոզչական հոլովակները`յուրաքանչյուրը մինչև 1 րոպե տևողությամբ։
Հանրային Հեռուստաընկերության լրագրող Անուշ Մուրադյանի հետ զրույցում «ՈՉ»֊ի քարոզչական կողմի համակարգող Ռուբեն Մելիքյանն, անդրադառնալով իրենց կողմից հանրաքվեին ներկայացվող վստահված անձանց հետ կապված իրավիճակին, (6 րոպե 40 վայրկյան) ասել է․ «Դիմումներ արդեն իսկ երեկ ստացել ենք, սկսելու ենք դիմումների մշակումը, այն բանից հետո, երբ ավարտվի վերջնաժամկետը։ Կարծում եմ՝ քվեարկության օրվա հետ կապված կկարողանանք արդյունավետ վերահսկողություն իրակակացնել»։
Լուրերի թողարկման ընթացքում անդրադարձ է կատարվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ հնչեցված խոսքին (4 րոպե 15 վայրկյան)։ Վարչապետը ընդգծել է, որ ապրիլի 5-ի հանրաքվեն շատ կարևոր է վաղվա օրվա համար, պետք է իրագործել հեղափոխության վերջին փուլը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել