«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օրերս ՀՀ-ում գործող 46 հասարակական կազմակերպություններ հանդես էին եկել հայտարարությամբ, որտեղ, վերլուծելով «հետհեղափոխական» երկու տարիները, ներկայացրել էին որոշակի «արձանագրումներ» եւ կոչ էին արել, որ իշխանությունները քաղաքական գնահատական տան ՀՀ-ում վերջին 20 տարիներին տեղի ունեցած իրադարձություններին։ 

Նրանք հորդորել են, որ ԱԺ-ն բանաձեւ ընդունի, ըստ որի՝ հստակ իրավական կարգավորումներով կճանաչվի նախորդ իշխանությունների կողմից «պետության զավթման փաստը»։

Ուշագրավ է, որ հատուկ ընդգծվում են «20 տարիները»՝ փաստացի «ապահովագրելով» լեւոնտերպետրոսյանական ժամանակաշրջանը: 

Սա փաստացի զարմանալի չէ, եթե հաշվի առնենք այսօրվա իշխանությունների քաղաքականությունը եւ հայտարարությունը ստորագրած ՀԿ-ների անունները: Այստեղ ընդգրկված են հիմնականում արեւմտյան գրանտներից սնվող ՀԿ-ները, այդ թվում՝ Սորոսի գրասենյակն ու նրա կողմից ֆինանսավորվող կառույցները։ Սակայն շատերն են ուշադրություն հրավիրում այն հանգամանքի վրա, որ ներկայացված ՀԿ-ների շարքում բացակայում են նախորդ իշխանությունների գործունեությունը տեւական ժամանակ քննադատած կառույցները, որոնք տարիներ շարունակ նախկիններին մեղադրում էին տարբեր չարաշահումների ու կեղծ գործարքների մեջ, ընդ որում՝ շատ դեպքերում առարկայական ու հիմնավոր»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 07.03.20թ. համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել