Գրող Օնորե դը Բալզակը սուրճի մեծ սիրահար էր և մեկ օրվա ընթացքում կարող էր խմել ավելի քան 50 բաժակ սուրճ։ Սակայն նա ուներ ևս մեկ կիրք՝ 30-անց գեղեցիկ կանայք։ Իզուր չեն բալզակյան անվանում հենց այդ տարիքը։
Ներկայացնում ենք Բալզակի 14 լավագույն մտքերը գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մասին։
- Խանդոտն իրականում ոչ թե իր կնոջն է կասկածում, այլ իրեն։
- Կինը ցանկացած տղամարդու երես այնքան լավ է ճանաչում, որքան ծովագնացը՝ բաց ծովը։
- Իր ամուսնու վրա ծիծաղող կինն այլևս երբեք չի կարող սիրել նրան։
- Իր քայլվածքով կինը կարող է ցույց տալ ամեն ինչ՝ միևնույն ժամանակ չցուցադրելով ոչինչ։
- Ոչ ոք կնոջը չի սիրում երիտասարդության կամ տարիքի, գեղեցկության կամ տգեղության, հիմարության կամ խելքի համար․ նրան սիրում են ոչ թե հանուն ինչ-որ բանի, այլ ուղղակի, որովհետև սիրում են։
- Նա, ով կարողանում է կառավարել կնոջը, կղեկավարի նաև պետությունը։
- Միայն կնոջ վերջին սերը կարող է համեմատվել տղամարդու առաջին սիրո հետ։
- Տղամարդը կորցնում է, եթե ոչինչ չի շահում։ Կինը շահում է, եթե ոչինչ չի կորցնում։
- Կինը սիրում է ուրիշին պատկանող տղամարդու հանդեպ հաղթանակը։
- Ոչ ոք չի դառնում կնոջ ընկերը, եթե կարող է դառնալ նրա սիրեկանը։
- Աբսուրդ է կարծել, որ տղամարդը չի կարող միշտ երջանիկ լինել միևնույն կնոջ հետ։ Սա հավասարազոր է այն պնդմանը, որ լավ երաժիշտին մի քանի ջութակ է հարկավոր, որպեսզի նա խաղա ներկայացումը։
- Կանանց բնորոշ է ապացուցել անհնարինը՝ հիմնվելով հնարավորի վրա, և մերժել ակնհայտը՝ հղում անելով կանխազգացմանը։
- Կնոջ ամենաանկեղծ խոստովանության մեջ միշտ էլ տեղ է մնում լռության համար։
- Կինը պետք է պատկանի այն տղամարդուն, ով կազատի նրան խնդիրներից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել