Մարկ Տվենի 25 հեգնական ու իմաստուն մտքերը

Մարկ Տվենին կոչում էին առաջին իսկական ամերիկյան գրողը: Նա լրագրող էր, ճանապարհորդ, նշանավոր հասարակական գործիչ:

Նրա ստեղծագործությունն իր մեջ բազմաթիվ ժանրեր էր միավորում՝ սատիրա, հումոր, ֆանտաստիկա, հրապարակախոսություն և այլն:

Նրա ամենահայտնի գրքերը՝ «Թոմ Սոյերի արկածները» և «Հեքլբերրի Ֆիննի արկածները», գրված էին իր մանկության հիշողությունների հիման վրա:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նրա ամենավառ, սրամիտ ու հեգնական մտքերի ընտրանին:

1․ Պարիր այնպես, ասես քեզ ոչ ոք չի նայում: Երգիր, ասես քեզ ոչ ոք չի լսում: Սիրիր այնպես, ասես քեզ երբեք չեն դավաճանել, և ապրիր այնպես, ասես աշխարհը դրախտ է:

2․ Խուսափեք նրանցից, ովքեր փորձում են սասանել ձեր հավատը: Մեծ մարդը, ընդհակառակը, ձեզ ներշնչում է, որ դուք կարող եք դառնալ մեծագույն անձնավորություն:

3․ Կյանքում մեկ անգամ երջանկությունը յուրաքանչյուրի դուռն է թակում, սակայն հաճախ այդ յուրաքանչյուրը նստած է լինում հարևան գինետանն ու չի լսում աղմուկը:

4․ Եթե չգիտես՝ ինչ ասել, ճիշտն ասա:

5․ Ես երբեք դպրոցին թույլ չեմ տվել միջամտել իմ կրթությանը:

6․ Ամառը տարվա այն եղանակն է, երբ շատ շոգ է այնպիսի բաներով զբաղվելու համար, որոնց զբաղվելու համար ձմռանը ցուրտ էր:

7․ Մի ընկեք այն մոլորության մեջ, թե աշխարհը ձեզ ինչ-որ բան պարտք է: Այն կար մինչև ձեր լինելն ու ոչինչ ձեզ պարտք չէ:

8․ Ավելի լավ է լռել ու հիմար թվալ, քան խոսել ու ցրել դրա վերաբերյալ բոլոր կասկածները:

9․ Մարդը կարմրելու ընդունակ միակ կենդանին է: Չնայած միայն ինքն էլ ստիպված է կարմրել:

10․ Ծխելը թողնելը հեշտ է: Ես ինքս մի 100 անգամ թողել եմ:

11․ Մարդկային ռասան միայն մեկ իսկապես արդյունավետ զենք ուներ. դա ծիծաղն էր, որի ուժի առաջ ոչինչ չի կարող դիմադրել:

12․ Բարությունն այն է, ինչը կարող է լսել խուլը և տեսնել կույրը:

13․ Այնպես է ստացվել աշխարհում, որ մարդը, դադարելով մտահոգվել մի բանի համար, սկսում է մտահոգվել մյուսի համար:

14․ Առողջությունը պահպանելու միակ եղանակն է՝ ուտել չսիրածդ բանը, խմել այն, ինչ դուր չի գալիս, և անել այն, ինչ չես ուզում անել:

15․ Միայն երկու բանի համար մենք կզղջանք մահվան մահճում. որ քիչ ենք սիրել ու քիչ ենք ճամփորդել:

16․ Նա, ով չգիտի, թե ուր է գնում, շատ կզարմանա՝ ընկնելով ոչ այնտեղ:

17․ Ոչ մի իմպրովազիցիա ինձ այնքան լավ չի տրվում, որքան այն, որը ես նախապատրաստել եմ 3 օր:

18․ Երբեք մի վիճեք հիմարների հետ: Դուք կիջնեք իրենց մակարդակին, ուր նրանք ձեզ կճնշեն իրենց փորձով:

19․ 20 տարի հետո դուք ավելի շատ հիասթափված կլինեք այն բաներից, ինչ չեք արել, քան նրանցից, ինչ արել եք: Այնպես որ, առաջ գնացեք, գործեք, բացահայտեք:

20․ Երբ իմ և իմ կնոջ կարծիքները տարբերվում են, մենք սովորաբար վարվում ենք այնպես, ինչպես ինքն է ուզում: Կինս դա փոխզիջում է կոչում:

21․ Եթե վերցնես սոված շանը, կերակրես ու գուրգուրես նրան, ապա նա քեզ չի կծի: Դրանում է շան ու մարդու սկզբունքային տարբերությունը:

22․ Մեզ դուր են գալիս մարդիկ, ովքեր մեզ համարձակորեն ասում են՝ ինչ են մտածում, բայց միայն այն պայմանով, որ նրանք էլ են մտածում մեզ պես:

23․ Ընկերությունն այնպիսի սուրբ, քաղցր, ամուր ու հիմնական զգացում է, որ այն կարելի է պահպանել ողջ կյանքում, եթե միայն պարտքով փող չխնդրես ընկերոջիցդ:

24․ Դասական գրականությունն այն է, որ յուրաքանչյուրն անհրաժեշտ է համարում կարդալ, բայց ոչ ոք չի կարդում:

25․ Վատագույն միայնությունն այն է, երբ մարդն իրեն լավ չի զգում իր հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել