Tert.am-ը գրում է.

Ես վերջերս խոսել եմ «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի հետ։ Նա վստահեցնում է, որ այն ժամանակ անհնար էր բացահայտել տասը զոհերի հանգամանքները, բայց Մարտի 1-ը տասը զոհերի սպանությունը չէ, այն բավականին երկար պրոցես է, որը պետք է բացահայտվեր ու չի արվել»։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ Արմնյուզ ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ «Մարտի 1»-ն ամբողջությամբ բացահայտված է, Տիգրան Աթանեսյանը նշեց. «Նիկոլ Փաշինյանը քաղաքական գործիչ է և շատ բան կարող է ասել, բայց  «Մարտի 1»-ը բացահայտված չէ և պնդում եմ՝ Ռոբերտ Քոչարյանին էլ առաջադրված մեղադրանքը ծիծաղելի է»։

Քաղաքագետ Արա Վարդանյանի կարծիքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար երկիրը կառավարելու միակ միջոցը մարդկանց փողոց հանելն ու ֆեյսբուքյան գրառումներ անելն է։ Նա համոզված է, որ քայլերթին շատ մարդ չի լինելու և անգամ մեծ է հավանականություն, որ այն չեղարկվի. «Պարզապես բոլորս պետք է հիշենք մի բան․ այսօր այդ երթը ուզում է իրականացնել մի մարդ, որը դատարանի օրինական վճռով դատապարտվել էր անազատության՝ զանգվածային անկարգությունների կազմակերպման համար»։

Ըստ Արա Վարդանյանի՝ Նիկոլ Փաշինյանն այն մարդը չէ, որ իրավունք ունի նման քայլերթեր նախաձեռնել։

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը դիտարկման կարգով հիշեցրեց, որ ինքը ժամանակին պնդել է և այսօր էլ պնդում է, որ Նիկոլ Փաշինյանը դատապարտվել է անարդարացի և անմեղ․ «Ցավոք՝ Նիկոլ Փաշինյանին դատապարտող դատավորը մինչև հիմա աշխատում է, ճիշտ է՝ վճիռն էլ օրինական ուժի մեջ է, սակայն այն բողոքարկվել է ՄԻԵԴ և սպասում են վճռին»։

Փաստաբանը կարևորում է «Մարտի 1»-ի բացահայտումը. «Ես վերջերս խոսել եմ «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի հետ։ Նա վստահեցնում է, որ այն ժամանակ անհնար էր բացահայտել տասը զոհերի հանգամանքները, բայց «Մարտի 1»-ը տասը զոհերի սպանությունը չէ, այն բավականին երկար պրոցես է, որը պետք է բացահայտվեր ու չի արվել»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել