Tert.am-ը գրում է.

«ՁԻԱՀ կենտրոնի» աշխատակիցներն աշխատանքից ազատման կոլեկտիվ դիմում են գրել, որի տակ արդեն 75 աշխատակից ստորագրել է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց  ժամանակ Առողջապահության նախարարության «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի Համաճարակաբանության հսկողության բաժնի վարիչ Արշակ Պապոյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում քննարկվող «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնը» «ՆՈՐՔ» ինֆեկցիոն հիվանդանոցին միացնելու որոշման թեմային:

«Կոլեկտիվում 107 աշխատակից կա, ինձ ասացին, որ այստեղ հասնելու պահին դեռ 75-ն է ստորագրել։ Աշխատակիցները համամիտ չեն «Նորք» ինֆեկցիոնին միավորվելու դեպքում կրելու այն ռիսկերը, որոնց մասին մենք մի տարուց ավելի է բարձրաձայնում ենք, բայց որևէ մեկը չի հասկանում։ Համամիտ չենք, որ պետք է ենթարկվենք ճնշումների, ինչն անթույլատրելի է մեզ համար։ Բժշկի արժանապատվությունը մեզ համար ավելի վեր է»,- ասաց Պապոյանը։

Նրա խոսքով՝ այս քայլով ոչ թե ինչ-որ վնաս են հասցնում ոլորտին, այլ փորձում են կանխել բոլոր այն վնասները, որոնք մարդիկ կրելու են ապագայում։ «Նախարարությունը ոչ թե միայն զիջումների չի գնում, այլ ամեն ինչ անում է, որ օր առաջ այդ միացումը կայացնի։ Ասում են՝ միացնենք, վերջացնենք, հետո կգանք քննարկման, ձե՞ռ են առնում, հետո իրենք են խնդիրների համար պատասխանատվություն կրելու»։

Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ, բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը ներկայացրեց, որ Առողջապահության նախարարության նման որոշումների համար «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն»–ի աշխատակիցները մասնագիտական քննարկում են առաջարկում, քանի որ գիտակցում են`  Արսեն Թորոսյանի որդեգրած քաղաքականությունն իրատեսական չէ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել