Համակարգային մտածողությանը ով տեղյակ չի, կատարում է այն կլասիկ սխալը, երբ մտածում է, որ միկրո մակարդակների հանրագումարն ապահովում է մակրոմակարդակ: Թերևս դասական օրինակ է բյուրոկրատիան, երբ քեզ թվում է, որ միկրոմակարդակով ընթացակարագեր սահմանելով լուծում ես խնդիրը, սակայն մակրոմակարդակով այդ ընթացակարգերը կարող են խաթարել ամբոջ համակարգի արդյունավետ գործունեությունը:

Բայց ես ուրիշ օրինակ եմ ուզում քննարկել: "Болтун находка для врага" - ԽՍՀՄ օրոք ձևավորված այս արտահայտությունը միկրոմակարդակում թվում է, թե հրաշալի գործող կանոն է: Սակայն, իրականում, այն մակրոմակարդակում հակառակ ազդեցությունն է թողնում: Երբ այս կանոնը սկսում է գործել, ապա ինֆորմացիան զտվում է ավելորդ աղմուկից, և տակի մնացած չնչին ինֆորմացիան սկսում է կարևորվել ու ուշադրություն գրավել հակառակորդի կողմից: Այսինքն, եթե այդ կանոնը չլինի, ու բոլորը արտահայտվեն, կստեղծվի մեծ աղմուկային ֆոն, որտեղ հավաստի ինֆորմացիա հայթայթելը ավելի է դժվարանում: 

Իհարկե, եթե հակառակորդ չկա ու ինֆորմացիա սպառողը հենց դու ես, ապա համակարգային ազդեցությունն առավել բացասական է: Մասնավորապես, այսօրվա լրատվական դաշտը, թվում է թե միկրոմակարդակում լուծում է իր խնդիրը՝ գեներացնելով սենսացիաներ, գրավիչ վերնագրեր դնելով, խոսքի ազատությունը դրոշ դարձնելով ցանկացած բամբասանք տարածելով, գրավում է ընթերցողների ուշադրությունը: Սակայն, իրականում, այդ ամենն այնպիսի ինֆորմացիոն աղմուկ է ստեղծում, որ ուշադրության արժանի ու կարևոր ինֆորմացիան վրիպում է ընթերցողի ուշադրությունից: Ահա, սա է պատճառը, որ երբեմն հարկավոր է որոշումներ կայացնել համընդհանուր մակարդակով, խաղի կանոններ ստեղծել ընդհանուր շահերից ելնելով, ու ոչ թե առաջնորդվել լոկ միկրոշահերից դրդված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել