«Հակիրճությունը տաղանդի քույրն է»․ ռուս դասականի այս անմահ արտահայտությունն ամբողջովին արտահայտում է Ստանիսլավ Եժի Լեցի ստեղծագործությունների էությունը։ Մենք հաճախ ենք օգտագործում նրա կողմից ստեղծված աֆորիզմները ՝ չկասկածելով, որ նրանց հեղինակը լեհ գրող և բանաստեղծն է, որի ստեղծագործական կեղծանունը՝ Լեցը, իդիշից թարգմանվում է, որպես «ծաղրածու, խեղկատակ»։
Ներկայացնում ենք լեհ բանաստեղծի բարդ աֆորիզմներից մի քանիսը։
- Երբ ես մտածում էի, որ հասել եմ հատակին, ներքևից ինչ-որ մեկը թակեց։
- Ահ, եթե մենք կարողնայինք տեսնել կյանքը և ոչ թե իրավիճակը։
- Մարդկանց մոտ ռեֆլեքսները դանդաղեցված են․ միայն հաջորդ սերունդներն են հասկանում։
- Այն, որ նա մահացել է, դեռևս չի ապացուցում, որ նա ապրել է։
- Անելանելի ենք անվանում այն իրավիճակը, որից ելքը մեզ դուր չի գալիս։
- Օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից։ Փոխարենը իմացությունը՝ միանգամից ազատում է։
- Երբեմն հարկավոր է լռել, որպեսզի քեզ լսեն։
- Եղիր ալտրուիստ՝ հարգիր ուրիշների եսասիրությունը։
- Ախորժակը գալիս է հաց ուտելու ժամանակ, սակայն չի հեռանում սոված ժամանակ։
- Վերակենդանանալ կարող են միայն մահացածները։ Ողջերի համար ավելի բարդ է։
- Ի՞նչն է այստեղ տարօրինակ։ Մարդիկ, ում աստծո նման երկրպագում են, ժամանակի ընթացքում կորցնում են իրենց մարդկային գծերը։
- Վախենում եմ հրեշտակներից, նրանք բարի են՝ կհամաձայնվեն լինել անգամ սատանա։
- Եթե բարձրանար զրույց վարելու վարպետությունը, կնվազեր ծնելիությունը։
- Երեխան ծնում է ծնողներին։
- Ես համաձայն չեմ մաթեմաթիկայի հետ։ Համարում եմ, որ զրոների գումարը՝ սարսափելի մեծություն է։
- Մեծամասնությունը ունի հստակ աշխարհայացք, որը հստակեցվել է փոքրամասնության կողմից։
- Սերունդների թույլ հիշողությունը միայն առասպելներն է պահպանում։
- Ես օրս շատ բեղմնավոր անցկացրի։ Ես ապրեցի։
- Յուրաքանչյուր լեռան գագաթին դու հայտնվում ես անդունդի եզրին։
- Լինում է այնպես, որ չես ցանկանում ապրել, սակայն դա չի նշանակում, որ ցանկանում ես չապրել։
- Հիմարությունը տարա վարպետի մոտ․ «Կարո՞ղ ենք վերափոխել իմաստության»։ Վարպետը պատասխանեց․ «Մի քիչ էլ կավելանա»։
- Արժեվորիր խոսքը։ Ցանկացածը կարող է լինել վերջինը։
- Ես լի եմ լավատեսությամբ։ Մարդկությունը հաղթահարել է բարոյականության օրենքները, ինչո՞ւ նրան չհաղթահարել նաև ֆիզիկայի օրենքները։
- «Ես լսել եմ, որ աշխարհը հիասքանչ է»․ ասաց կույրը։ «Կարծես թե»․ ասաց տեսնող։
- Ժամանակն անշարժ է, այդ մենք ենք շարժվում սխալ ուղղությամբ։
- Ինչ-որ մի օր մարդիկ եղբայրներ կդառնան և նորից կսկսեն Կայենից և Աբելից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել