«Фабрика звезд 7» նախագծում երկրորդ տեղը զբաղեցրած երգիչ Մարկ Տիշմանը, ով նաև ռուսական «Две звезды 3» նախագծի հաղթողն է, այս օրերին Հայաստանում նկարահանում է իր նոր տեսահոլովակը: Այն իրենից ներկայացնում է զուգերգ հայ երգչուհի Մարինա Ստեփանյանի հետ: Մարիսան, ինչպես նրա բեմական անունն է, սովորել է Երևանի կոնսերվատորիայում, այնուհետ ուսումը շարունակել Մոսկվայում: Թատերական արվեստի ռուսական համալսարանում (ГИТИС) ուսանելու տարիներին էլ ծանոթացել է Մարկի հետ:
«Бог простит» երգը, որի խոսքերի հեղինակը Մարկ Տիշմանն է, իսկ երաժշտությունը գրել է Մարիսայի քույրը՝ Նաիրա Ստեփանյանը, երկու մտերիմ մարդկանց հարաբերությունների, նրանց բաժանման և կրկին միանալու մասին է:
Երգի գործիքավորումը կատարել է Արա Թորոսյանը՝ Մուրզոն, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Հրանտ Երիցկինյանն է:
ArmStar.am-ն այս պահին ներկայացնում է լուսանկարներ տեսահոլովակի նկարահանման ընթացքից:





Շարունակությունը՝ այստեղ



