Այս լուսանկարն արված է 1967թ.-ին ենթադրաբար տուրիստական ավտոբուսներ են, որոնք կայանել են Հանրապետության հրապարակի հենց մեջտեղում: Մտքովս մի բան անցավ, այդքան խոսում եք զբոսաշրջության աճի անհրաժեշտության մասին, բայց մի տեղ կա, որն առանձնացվի հատուկ այդ նպատակով աշխատող խոշոր ավտոբուսների համար: Վարորդները ստիպված կայանում են անհարմար տեղերում ու խցանումներ առաջացնում, լավ չէ՞ր լինի, եթե տուրիստական նպատակներով բացվեր Շահումյանի հրապարակը, կամ տեղ հատկացվի Աբովյան, Թումանյան, Հանրապետության փողոցներում, էլի թող լինեն վճարովի, բայց տուրիստական ընկերություններին աշխատելու, զարգանալու հարցում պետությունը պետք է աջակցի, ու սա այն հարցերից է, որը չի պահանջում փող, ուղղակի պետք է կազմակերպել:

Օրինակ` ես կարծում եմ, որ զբոսաշրջության կոմիտեն այս հարցով պետք է օր առաջ քննարկումներ անի Ոստիկանության և Երևանի քաղաքապետարանի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել